Օրվա լրահոս
  Լրատվություն
 
  Սփյուռք
 
  Մամլո հաղորդագրություններ
 
  Տեսակետ
 
  Հարցազրույցներ
 
  Մամուլի կրպակ
 
  Նամականի
 
  Քննարկումներ
 
 
  Քվեարկություններ

Մուտք
Թերթի շաբաթական ամփոփում
Քաղաքականություն
[ 23.11.2012 ] ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
[ 23.11.2012 ] Ստրասբուրգում կայացավ Արմեն Աշոտյանի եւ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը
[ 23.11.2012 ] ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Սանկտ Պետերբուրգում
Մամլո հաղորդագրություններ
[ 23.11.2012 ] Սփյուռքի նախարարությունը փորձում է թեթեւացնել սիրիահայերի խնդիրներն ու հոգսերը
[ 23.11.2012 ] Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով
[ 22.11.2012 ] Ատյանի նիստ՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունում
Հասարակություն
[ 05.12.2012 ] Կրկին սպանություն բանակում
[ 22.11.2012 ] Սիբիրյան խոցի դեմ պայքարի միջոցառումները շարունակվում են
[ 22.11.2012 ] ԵՊՀ ուսանողները դասադուլի միջոցով ստացան ջեռուցվող լսարաններ
Տնտեսություն
[ 22.11.2012 ] Բացվել է «Մեկ պատուհան» Երեւանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում
[ 21.11.2012 ] Մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը բնակիչները կարող են օգտվել սահմանված արտոնություններից
[ 21.11.2012 ] Հայաստանի տնտեսական աճի ապագան գործատուների հանրապետական միության ձեռքում է. Արայիկ Պետրոսյան
Մշակույթ
[ 23.11.2012 ] Հայաստանը դարձել է Եվրամիության Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 40-րդ անդամը
[ 23.11.2012 ] Սայաթ-Նովայի կիսանդրին՝ Ավան վարչական շրջանում
[ 23.11.2012 ] Հովհաննես Մանուկյան. Մշակույթը երկու երկրների փոխհարաբերությունների ամենակարեւոր ոլորտներից է
Նոր գրքեր
[ 15.09.2011 ] Լույս է տեսել Գեւորգ Մինասյանի «Բելգիան եւ հայերը» երկհատորյակի առաջին մասը
[ 09.09.2011 ] Հրատարակվել է «Ճանապարհ դեպի քաղաքապետարան» ուղեցույցը
[ 09.09.2011 ] Հրատարակվել է «Ճանապարհ դեպի քաղաքապետարան» ուղեցույցը
Սպորտ
[ 22.11.2012 ] «Ֆիորենտինան» հետաքրքրված է Մխիթարյանով
[ 30.10.2012 ] Կկայանա ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը
[ 19.10.2012 ] Հայ օլիմպիական մարզիկները պարգեւատրվեցին
Հարցազրույցներ
[ 22.11.2012 ] Ռազմական փորձագետ. Արդար եւ թափանցիկ նախադրյալներ՝ զորակոչի անցկացման համար
[ 16.11.2012 ] Պատկերացումը, թե ընդդիմության խոսքը պետք է անցնի, թյուր մոտեցում է. Դ. Հարությունյան
[ 12.11.2012 ] «Ալիք»-ի հարցազրույցը՝ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ
Տեսակետ
[ 22.11.2012 ] Քրդական գործոնը եւ Թուրքիա-Իրաք հարաբերությունները
[ 22.11.2012 ] Կվերաձեւվե՞ն արդյոք Եւրոպայի սահմանները
[ 20.11.2012 ] Շահան Գանտահարյան.Նախագահ Ալիեվի համար Ադրբեջանի թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է
Մամուլի կրպակ
[ 22.11.2012 ] Ադրբեջանը սպառնում է Վրաստանին
[ 22.11.2012 ] Գրական-գեղարվեստական ձեռնարկ՝ նւիրված անվ գրականագետ Ազատ Մաթյանի 70-ամյակին
[ 22.11.2012 ] Թուրքիայում հայերենը հետզհետե անհետանում է
Նամականի
[ 10.11.2009 ] Նամակ «ԱՐԻ ՏՈՒՆ»-ի առիթով
[ 20.08.2009 ] «Արի տուն»-ը թափ է հավաքում (Շարունակություն)
[ 12.08.2009 ] «Շնորհակալություն, Արի Տուն», «Ահա այսպես են հայերը դառնում իսկապես հարազատներ եւ միասնական ազգ...»
Հայ ազգի բարեկամները
[ 23.11.2012 ] Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումն այլեւս անվճար չէ
[ 23.11.2012 ] Ծառայողական քննություն՝ ՃՈ աշխատակիցների` ծառայության ժամանակ թույլ տված խախտումների վերաբերյալ
[ 23.11.2012 ] Ավարտվել է «Շենգավիթ-1» վճարային ծառայության` թվով 7 աշխատակիցների մասով նախաքննությունը
Հայ բարերար
[ 31.05.2010 ] Վահրամ Մավյանի գրադարանն ու արխիվը հանգրվանեցին Երեւանում
[ 18.05.2010 ] Լիբանանում նշվեց ցեղասպանությունից մազապուրծ բամաթիվ որբերի Մայրիկի` Մարիա Ջակոբսոնի մահվան տարելիցը
[ 23.03.2010 ] Երեք տարեց քույրեր Գյումրիից կես միլիոն դրամի նվիրատվություն են կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Տիկնայք Հայոց աշխարհի
[ 19.01.2010 ] Վերդիի եւ Չայկովսկու սոխակը՝ Նադեժդա Պապայանը
[ 11.01.2010 ] Բազմաշնորհ հայուհին` Զաբել Բոյաջյան
[ 19.12.2009 ] Հայ ֆեմինիզմի հիմնադիրը, Հայոց Ժորժ Սանդը` Սրբուհի Տյուսամբ
Այսօր անգամ բանասերներն ու գրականագետները դժկամությամբ են իրենց ձեռքն առնում նախանցյալ դարի հայ վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի երեք վեպերը։ Իսկապես, որպես գրականություն այդ վեպերի դարն անցել է, սակայն տակավին հմայիչ է մնում դրանք ստեղծողի կերպարը։ 1880-ականներին, երբ հայ հասարակական կյանքում մեծանում էր հայ կնոջ դերը եւ հայուհին հետզհետե զարթնում էր դարավոր թմբիրից, Տյուսաբի վեպերն իրենց գաղափարներով արթնության համազարկի դեր էին կատարում։ «Հայոց Ժորժ Սանդ», «հայ գրականության նահապետուհի» հռչակված Տյուսաբը հիրավի ժամանակին մեծ դեր է կատարել հայ կնոջ ինքնագիտակցության արթնացման գործում։

19-րդ դարի կեսին պոլսահայ շատ հարուստ կաթոլիկ ընտանիքներ, եվրոպական լուսավորության ազդեցության տակ, աստիճանաբար ուծանում էին։ Այդպիսին էր նաեւ Վահանյանների ընտանիքը, որի բարեկեցիկ հարկի ներքո 1840-ին ծնվել եւ հասակ է առել Սրբուհի դուստրը՝ ստանալով ֆրանսիական կրթություն։ Սակայն 1860-ականներին արեւմտահայոց մեջ սկիզբ է առել ազգային զարթոնք, եւ անգամ հարուստ ընտանիքները սկսել են զավակներին ուղարկել հայկական դպրոցներ, կարդալ հայերեն գիրք եւ մամուլ, զբաղվել հայկական գործունեությամբ։ Սրբուհու մայրը՝ Նազլը Վահանը (1814–1884), դարձել է հայ հանրային կյանքի եռանդուն գործիչներից, հիմնում Ս. Հռիփսիմյան իգական դպրոցը եւ Աղքատախնամ Տիկնանց ընկերությունը։ Իսկ աղջկա հայկական ինքնագիտակցության զարգացման գործում կարեւոր դեր է ունեցել նրա ուսուցիչը՝ բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանը։ Վերջինս սիրահարվել է իր ուշիմ եւ գեղեցիկ աշակերտուհուն, սակայն նրանց միջեւ սոցիալական եւ տարիքային տարբերությունը խոչընդոտ է հանդիսացել զգացմունքների զարգացմանը։ Պեշիկթաշլյանը վաղ է մահացել, հայ բանաստեղծների տարածված հիվանդությունից՝ թոքախտից։ Նրա մահվան առթիվ Տյուսաբը գրել է իր առաջին ստեղծագործություններից մեկը՝ «Ոչ եւս է նա ով յուր քնար ձոնեց առ ազգ» սկսվածքով բանաստեղծությունը։

Սրբուհի Վահանյանը ամուսնացել է 1871-ին, այն ժամանակվա հայ կանանց համար բավական ուշ տարիքում`՝ երեսուն տարեկանում, Պոլսում ծնված ֆրանսիացի դաշնակահար, խմբավար, երաժշտագետ Պոլ Տյուսաբի (1834–1922) հետ եւ այդուհետ գրվել նրա ազգանվամբ։ Նրանք ունեցել են երկու զավակ՝ Էդգար-Էդմոն որդին եւ Դորոթե (Դորին) դուստրը։ Տյուսաբ ամուսիններին է պատկանել եվրոպական ոճի մի սալոն, որտեղ հավաքվել են Պոլսի հայ եւ եվրոպացի մտավորականներն ու արվեստագետները, լիբերալ հայացքների տեր հանրային գործիչները։

1879-ին Նազլը Վահանը եւ Սրբուհի Տյուսաբը հիմնել են Դպրոցասեր Տիկնանց Միությունը։ Ի թիվս այլ հայտնի մտավորականների, այս միության պատվավոր անդամ, ընտրվել է նաեւ հայ աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։

1880–1881 թվականներին հայ մամուլում Սրբուհի Տյուսաբը հրատարակել է հասարակական բնույթի հոդվածներ, արծարծելով սեռերի հավասարության, կնոջ աշխատելու իրավունքի եւ նմանատիպ հարցեր՝ ադպիսով դառնալով հայ ֆեմինիզմի ռահվիրան եւ դրոշակակիրը։ Հոդվածներին արդեն հետեւել են ոչ մեծ ծավալի վեպեր։ Առաջին հայ կին վիպասան Սրբուհի Տյուսաբն իր ոճով պատկանում է ռոմանտիկ գրական դպրոցին։ Նրա երեք վեպերը՝ «Մայտա», «Սիրանույշ» եւ «Արաքսյա կամ Վարժուհի», նվիրված են կնոջ ազատագրության խնդիրներին։ Առաջին երկու վեպերի գլխավոր հերոսուհիները դժբախտ ճակատագրի տեր հայուհիներ են, որոնք դառնում են իրենց միջավայրի եւ բարքերի զոհեր, միայն երրորդի հերոսուհին է կարողանում հաղթահարել կյանքի դժվարությունները, աշխատանքի գնով հասնել իր փափագին եւ բարի բախտի արժանանալ։ Իր ժամանակի համար չափազանց համարձակ էին Տյուսաբի գաղափարները, ուստիեւ զարմանալի չէ, որ շատ մտավորականներ, անգամ առաջադեմները (ինչպես, Գրիգոր Զոհրապը) հանդես են եկել վիպասանուհու դեմ հոդվածներով։

Տյուսաբի օրինակը խթանիչ է եղել հայ կանանց համար, նրանից հետո ասպարեզ են իջել նոր հայ կին գրողներ։ Վեպերից բացի Սրբուհի Տյուսաբը գրել է նաեւ մաքսիմներ (ֆրանսերենով), որոնցից շատերը չեն կորցրել իրենց փայլը նաեւ այսօր, ինչպես՝ «Կյանքը համադրությունն է մեր հիշատակների», «Երբ մի մարդ իր իրավունքները պաշտպանել չգիտի, արժանի չէ դրանք վայելելու», «Մարդիկ ընդհանրապես կարեկցում են թշվառնենրին, բայց չար են երջանիկների նկատմամբ» եւ այլն։

Սրբուհի Տյուսաբի կյանքում կարեւոր իրադարձություն է եղել դստեր հետ Փարիզ կատարած ճանապարհորդությունը, որի ընթացքում նա ծանոթացել է ֆրանսուհի գրող, խմբագիր Ժյուլիետ Ադանի, կոմպոզիտոր Ամբրուազ Թոմայի հետ։ Երաժշտական արտակարգ ունակությունների տեր Դորինին նա ծանոթացրել է «Ֆաուստ» օպերայի հռչակավոր հեղինակի՝ Շառլ Գունոյի հետ, որը դաշնակահարուհու փայլուն ապագա է գուշակել աղջկա համար։ 1889-ին Տյուսաբների ընտանեկան սալոնում Դորինի անվանակոչության օրը հյուրերին իր արտասանած ֆրանսերեն մենախոսությամբ մեծ հիացմունք է պատճառել հայ բեմի մեծ դերասան Պետրոս Ադամյանը։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ անողոք հիվանդությունը երկու տարի անց պիտի տաներ թե՛ Դորինին եւ թե՛ Ադամյանին։

18-ամյա դստեր վաղաժամ մահը եղավ Սրբուհի Տյուսաբի կյանքի մեծագույն ցնցումը։ Նա այրեց իր արխիվը եւ մեկուսացավ հասարակությունից՝ մինչեւ մահ աղոթելով դստեր լուսանկարի առջեւ։ Սակայն հազվադեպ՝ նա իր մոտ է ընդունել որոշ հյուրերի, հատկապես իրենց առաջին գրական քայլերը կատարող օրիորդներին։ Մի անգամ նրան են այցելել՝ ապագա արձակագիրներ Զապել Եսայանը եւ Արշակուհի Թեոդիկը, որոնք ամբողջ կյանքում հիշել են պատկառելի վիպասանուհու խորհուրդները։ Տիկին Տյուսաբն օրիորդներին ասել է, որ գրականության ասպարեզը կնոջ համար ավելի շատ տատասկներ ունի, քան վարդեր, սակայն մեծապես քաջալերել է նրանց գրական աշխատանքը։

Սրբուհի Տյուսաբը վախճանվել է 1901-ին եւ թաղվել Պոլսի կաթոլիկ գերեզմանատանը, Տյուսաբների ընտանեկան դամբարանում։ Ցավոք, շիրմաքարի վրա բացակայում է նրա անունը, սակայն գերեզմանատան մատյանում Տյուսաբների էջում նշված է, որ այնտեղ է թաղված նաեւ Սանտինա (իտալերեն՝ սրբուհի) Տյուսաբը…

Հետաքրքիր է, որ հայ վիպասանուհու որդին՝ Էթիեն-Էդմոն Տյուսաբը (եղել է Ֆրանսիայի դեսպանն Աթենքում եւ ապա՝ դիվանագիտական պաշտոնյա Սիդնեյում), եւս իր կյանքը կապել է արձակագրուհու հետ։ Նա ամուսնացած էր Ժանն-Կարոլին Վիոլեի (1870–1951) հետ, որը Գի Շանտըպլյոր ծածկանունով հրատարակել է տասնյակ վեպեր։

Արծվի Բախչինյան

Սրբուհի Տյուսաբի՝ մինչ այժմ անծանոթ մնացած սույն լուսանկարը հոժարակամ մեզ է տրամադրել ստամբուլահայ բանաստեղծ, Տյուսաբի կյանքի եւ ստեղծագործության հմուտ գիտակ Իգնա Սարըասլանը։

Արծվի Բախչինյան
19.12.2009



Հայկական համայնքներ եւ կազմակերպություններ
[ 30.11.2011 ] ՀԱՅ ՈՍԿԵԳՈՐԾՆԵՐՈՒ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ (AJA) ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ
[ 20.07.2010 ] ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
[ 31.05.2010 ] ՈՒՐՈՒԳՎԱՅԻ «ԿՈՄԻՏԱՍ» ՌԱԴԻՈԺԱՄԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է
Նշանավոր հայեր
[ 12.06.2012 ] Մոնթեն ազգինն էր եւ զոհաբերվեց հանուն նրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
[ 12.06.2012 ] Մոնթեն ազգինն էր եւ զոհաբերվեց հանուն նրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
[ 04.02.2012 ] Արմեն-Կլոդ Մութաֆյան. «Հայ լինելը ճակատագիր է...»
Համով-հոտով
[ 29.08.2011 ] Հրդեհ կահույքի ֆաբրիկայում՝ էլեկտրական հոսանքի կարճ միացման պատճառով
[ 15.07.2011 ] ՀՀ Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի եւ ՄԱԿ-ի Զար•ացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
[ 02.07.2011 ] Օբաման Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նոր ղեկավար է առաջադրել
Առաջին անգամ
[ 15.10.2010 ] Կանցկացվի Իրավաբանական ինստիտուտի հիմնադրման 20 ամյակին նվիրված միջոցառում
[ 25.03.2010 ] Առաջին կենսագրական բառարանը
[ 19.03.2010 ] Հայոց գրերի առաջին «փորձարկումը»
Ինչ, որտեղ, երբ
[ 24.03.2012 ] Մինսկի խմբի համանախագահությունն՝ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող միջնորդական կառույց է
[ 19.06.2011 ] Վախճանվել է Անդրեյ Սախարովի այրին
[ 19.06.2011 ] Լրանում է ակադեմիկոս Ռուդոլֆ Մուրադյանի 75-ամյակը
Հայտարարություններ
[ 14.11.2012 ] Հայտարարություն՝ «Իրեր տարբերակող ռոբոտ» եւ «Ական փնտրող ռոբոտ» մրցույթների գրանցման վերաբերյալ
[ 13.11.2012 ] Հարավկովկասյան երկաթուղին փոփոխում է տոմսերի ուղեվարձի վերադարձման կարգը
[ 26.10.2012 ] Հանրային թղթակցության դասընթաց-ճամբար` գենդերային խնդիրների լուսաբանման թեմայով
Ակնարկներ
Հայոց պատմություն
Հայ բարերար
Այլ բաժիններ
Փնտրում եմ հարազատիս
Առաջին անգամ
Հայ մտքի գանձարան
Նոր գրքեր
Գրական էջ
Մեր երգերը
Մանկական էջ
Համով-հոտով
Հումոր
Ինչ, որտեղ, երբ
Հայտարարություններ


Noravank Foundation
© «Նոյյան Տապան»™ լրատվական-վերլուծական կենտրոն
Հասցե` Հայաստան, Երեւան, Իսահակյան 28,
Հեռ: (37410) 565965, Ֆաքս`(37410) 524279,
Էլ.հասցե`
info@nt.am կամ contact@nt.am, կայք` www.nt.am