Օրվա լրահոս
  Լրատվություն
 
  Սփյուռք
 
  Մամլո հաղորդագրություններ
 
  Տեսակետ
 
  Հարցազրույցներ
 
  Մամուլի կրպակ
 
  Նամականի
 
  Քննարկումներ
 
 
  Քվեարկություններ

Մուտք
Թերթի շաբաթական ամփոփում
Քաղաքականություն
[ 23.11.2012 ] ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
[ 23.11.2012 ] Ստրասբուրգում կայացավ Արմեն Աշոտյանի եւ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը
[ 23.11.2012 ] ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Սանկտ Պետերբուրգում
Մամլո հաղորդագրություններ
[ 23.11.2012 ] Սփյուռքի նախարարությունը փորձում է թեթեւացնել սիրիահայերի խնդիրներն ու հոգսերը
[ 23.11.2012 ] Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով
[ 22.11.2012 ] Ատյանի նիստ՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունում
Հասարակություն
[ 05.12.2012 ] Կրկին սպանություն բանակում
[ 22.11.2012 ] Սիբիրյան խոցի դեմ պայքարի միջոցառումները շարունակվում են
[ 22.11.2012 ] ԵՊՀ ուսանողները դասադուլի միջոցով ստացան ջեռուցվող լսարաններ
Տնտեսություն
[ 22.11.2012 ] Բացվել է «Մեկ պատուհան» Երեւանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում
[ 21.11.2012 ] Մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը բնակիչները կարող են օգտվել սահմանված արտոնություններից
[ 21.11.2012 ] Հայաստանի տնտեսական աճի ապագան գործատուների հանրապետական միության ձեռքում է. Արայիկ Պետրոսյան
Մշակույթ
[ 23.11.2012 ] Հայաստանը դարձել է Եվրամիության Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 40-րդ անդամը
[ 23.11.2012 ] Սայաթ-Նովայի կիսանդրին՝ Ավան վարչական շրջանում
[ 23.11.2012 ] Հովհաննես Մանուկյան. Մշակույթը երկու երկրների փոխհարաբերությունների ամենակարեւոր ոլորտներից է
Նոր գրքեր
[ 15.09.2011 ] Լույս է տեսել Գեւորգ Մինասյանի «Բելգիան եւ հայերը» երկհատորյակի առաջին մասը
[ 09.09.2011 ] Հրատարակվել է «Ճանապարհ դեպի քաղաքապետարան» ուղեցույցը
[ 09.09.2011 ] Հրատարակվել է «Ճանապարհ դեպի քաղաքապետարան» ուղեցույցը
Սպորտ
[ 22.11.2012 ] «Ֆիորենտինան» հետաքրքրված է Մխիթարյանով
[ 30.10.2012 ] Կկայանա ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը
[ 19.10.2012 ] Հայ օլիմպիական մարզիկները պարգեւատրվեցին
Հարցազրույցներ
[ 22.11.2012 ] Ռազմական փորձագետ. Արդար եւ թափանցիկ նախադրյալներ՝ զորակոչի անցկացման համար
[ 16.11.2012 ] Պատկերացումը, թե ընդդիմության խոսքը պետք է անցնի, թյուր մոտեցում է. Դ. Հարությունյան
[ 12.11.2012 ] «Ալիք»-ի հարցազրույցը՝ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ
Տեսակետ
[ 22.11.2012 ] Քրդական գործոնը եւ Թուրքիա-Իրաք հարաբերությունները
[ 22.11.2012 ] Կվերաձեւվե՞ն արդյոք Եւրոպայի սահմանները
[ 20.11.2012 ] Շահան Գանտահարյան.Նախագահ Ալիեվի համար Ադրբեջանի թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է
Մամուլի կրպակ
[ 22.11.2012 ] Ադրբեջանը սպառնում է Վրաստանին
[ 22.11.2012 ] Գրական-գեղարվեստական ձեռնարկ՝ նւիրված անվ գրականագետ Ազատ Մաթյանի 70-ամյակին
[ 22.11.2012 ] Թուրքիայում հայերենը հետզհետե անհետանում է
Նամականի
[ 10.11.2009 ] Նամակ «ԱՐԻ ՏՈՒՆ»-ի առիթով
[ 20.08.2009 ] «Արի տուն»-ը թափ է հավաքում (Շարունակություն)
[ 12.08.2009 ] «Շնորհակալություն, Արի Տուն», «Ահա այսպես են հայերը դառնում իսկապես հարազատներ եւ միասնական ազգ...»
Հայ ազգի բարեկամները
[ 23.11.2012 ] Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումն այլեւս անվճար չէ
[ 23.11.2012 ] Ծառայողական քննություն՝ ՃՈ աշխատակիցների` ծառայության ժամանակ թույլ տված խախտումների վերաբերյալ
[ 23.11.2012 ] Ավարտվել է «Շենգավիթ-1» վճարային ծառայության` թվով 7 աշխատակիցների մասով նախաքննությունը
Հայ բարերար
[ 31.05.2010 ] Վահրամ Մավյանի գրադարանն ու արխիվը հանգրվանեցին Երեւանում
[ 18.05.2010 ] Լիբանանում նշվեց ցեղասպանությունից մազապուրծ բամաթիվ որբերի Մայրիկի` Մարիա Ջակոբսոնի մահվան տարելիցը
[ 23.03.2010 ] Երեք տարեց քույրեր Գյումրիից կես միլիոն դրամի նվիրատվություն են կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Տիկնայք Հայոց աշխարհի
[ 19.01.2010 ] Վերդիի եւ Չայկովսկու սոխակը՝ Նադեժդա Պապայանը
1890-1900-ական թվականներին ռուսական կայսերական օպերայի ներկայացումների ազդագրերում փայլում էր մի հայկական ազգանուն՝ Պապայան։ Հազարավոր հանդիսականների սքանչացնում էր սեւ աչք-հոնքով թխագանգուր այդ հայուհու հազվագյուտ գեղեցիկ ձայնը, եւ բնատուր արտիստականությունը։

Նա ապրեց ընդամենը 37 տարի, սակայն իր անունը հավերժացրեց հայ եւ ռուս վոկալ արվեստի պատմության մեջ որպես բացառիկ մի երգչուհի։

Նադեժդա Պապայանը ծնվել էր 1868-ին, Աստրախանում, հայ մանր վաճառական Համբարձում Պապայանի եւ տնային տնտեսուհի Ելիզավետա Կոտայանի ընտանիքում։ Մանկության տարիներին աղջիկը երաժշտական կրթություն չի ստացել, սակայն սերը երգի եւ դերասանական արվեստի հանդեպ ի հայտ են եկել մանկուց։ Լսելով դստեր հաճելի երգեցողությունը՝ Համբարձում Պապայանը հպարտությամբ ասել է, որ գիմնազիան ավարտելուց հետո դստերը պիտի ուղարկի կոնսերվատորիա՝ ձայնը մշակելու։ Բարի, աշխույժ, սրամիտ Նադյան 16 տարեկանում ծանոթացել է մեկ տարով Աստրախան եկած երգիչ Կիպսեի հետ եւ խնդրել ունկնդրել իրեն։ Ստուգելով պատանի հայուհու երաժշտական տվյալները՝ հիացած Կիպսեն աղջկա ծնողներին խորհուրդ է տվել դստերն անպայման ուղարկել Մոսկվայի կամ Պետերբուրգի կոնսերվատորիա։ Աստրախանի օրիորդաց գիմնազիան ոսկե մեդալով ավարտելուց հետո Նադեժդա Պապայանը 1886-ին հոր հետ մեկնել է Պետերբուրգ։ Վոկալ քննությանը նրա երգեցողությամբ հիացել է Պետերբուրգի կոնսերվատորիայի այն ժամանակվա ռեկտոր, նշանակավոր կոմպոզիտոր եւ դաշնակահար Անտոն Ռուբինշտեյնը։ Նադյան ընդունվել է պրոֆեսոր Վիլհելմինա Ռաաբի դասարան եւ սկսել զարգացնել իր գեղեցիկ լիրիկական սոպրանոն։ Ցուցաբերած մեծ առաջադիմության շնորհիվ շուտով նրան դերերգեր են վստահվել կոնսերվատորիայում բեմադրվող դասական օպերաների բեմադրությունների մեջ։ Մյուս կողմից Պետերբուրգի հարուստ երաժշտական եւ օպերային կյանքը բարերար ազդեցություն է թողել Պապայանի ընդհանուր մշակութային զարգացման վրա։

Սակայն մյուս կողմից Պապայանի վրա բացասասբար է ազդել Պետերբուրգի սառնաշունչ կլիման։ Այդ իսկ պատճառով 1890 թվականին երիտասարդ երգչուհին մեկնել է երգի ու երաժշտության երկիրը՝ Իտալիա։ Միլանում նա հաճախել է վոկալ արվեստի պրոֆեսոր Վիլլա Ֆիորիտայի դասերին։ Համեստ ապրող, սակայն երբեմն որոշ համերգների մասնակցող Նադեժդա Պապայանն իր վրա է հրավիրել իտալացի երաժիշտների ուշադրությունը։ Նրան աշխատելու առաջարկներ են եղել տարբեր թատրոններից, այդ թվում հռչակավոր Լա Սկալայից, սակայն Պապայանը ցանկացել է աշխատել Ռուսաստանում։

1893-ին Թիֆլիսում կայացել է Նադեժդա Պապայանի առաջին մենահամերգը, որով նա միանգամից գրավել է երաժշտական հագեցած կյանքով ապրող այդ քաղաքի ինչպես հասարակության, այնպես էլ քննադատության համակրանքը։ Առաջին իսկ անգամին նա մերժել է գրվել ռուսական ձեւով՝ Պապաեւա, ձգտելով ինքնահաստատվել իր հայկական անունով։ Մանավանդ որ իր գործունեության հենց սկզբում էլ երգչուհին ռուս եւ եվրոպացի կոմպոիտորների գործերի կողքին հանդես է եկել հայկական երգերի կատարումներով։ Նա համագործակցել է հայ երգիչներ Ներսես Շահլամյանի, Բեգլար Ամիրջանյանի եւ այլոց հետ։ Ի դեպ, Թիֆլիսում 1893-ին Պապայանի հետ «Ֆաուստ» օպերայում հանդես է եկել սկսնակ Ֆեոդոր Շալյապինը։

Պարբերական ելույթները Թիֆլիսի Արքունական թատրոնում Պապայանին դարձրել են տեղի երաժշտասերների բացարձակ սիրելին եւ հպարտության մի նոր աղբյուր հայ հասարակության համար։ Նրա կատարումներից հետո օթյակներից բեմ են շաղ տվել գունավոր թերթիկներ, որոնց վրա հայերեն, ռուսերեն եւ այլ լեզուներով գրված է եղել «Կեցցե Պապայանը», «Կեցցե հայ սոխակը» եւ այլն։

Ահա ժամանակի մամուլի բազմաթիվ գնահատականներից միայն մեկը. «Ամենամեծ հաջողությունը օրիորդ Պապայանն ունեցավ. նրա խաղը դրամատիկական խոշոր արտիստի խաղ էր, նրա ձայնի բոլոր նոտաները վերին աստիճանի գեղեցիկ են եւ արժեքավոր։ Բարձր ռեգիստրում ձայնը հնչում է դուրեկան եւ հազվագյուտ արծաթային մաքրություն ունի։ Նրա մեջ է արտահայտվում արտիստուհու ուժը եւ նրա հաջողության գաղտնիքը»։

Չնայած վայելած ժողովրդականությանը՝ հայ երգչուհին մշտապես չի գոհացել ձեռք բերածով։ Առավել կատարելագործվելու նպատակով նա մեկնել է Փարիզ եւ երկու տարի պարապել Մարկեզիի վոկալ ստուդիայում։ Միաժամանակ հանդես է եկել Փարիզի օպերային թատրոններում եւ համերգասրահներում՝ արժանանալով ֆրանսիական մամուլի դրվատիքին։ 1897-ին Ֆրանսիայում եւ Անգլիայում հանդես է եկել հայկական ծրագրից կազմված համերգներով։ Վերադառնալով Ռուսաստան՝ հանդես է եկել Թիֆլիսում եւ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ Ռուս երաժշտական քննադատությունը բարձր է գնահատել Պապայանի արվեստը։ Ռուս մեծանուն կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովը կարծիք է հայտնել, որ իր «Թագավորի հարսնացուն» օպերայում Պապայանն է ստեղծել Մարֆայի դերը։

Նադեժդա Պապայանը հանդես է եկել Վիոլետայի («Տրավիատա»), Ռոզինայի («Սեւիլյան սափրիչ»), Սանտուցցայի («Գեղջկական ասպետություն»), Լիզայի («Ագռավի աղջիկը»), Միմիի («Բոհեմ»), Մարգարիտայի («Ֆաուստ»), Ջուլիետի («Ռոմեո եւ Ջուլիետ»), Ջիլդայի («Ռիգոլետտո»), Տատյանայի («Եվգենի Օնեգին»), Լակմեի («Լակմե»), Իոլանտայի («Իոլանտա») եւ շատ այլ դերերգերով։ Որպես հրավիրված երգչուհի հանդես է եկել Դոնի Ռոստովի, Տագանռոգի, Բաքվի օպերային թատրոններում։

Ռուսական կայսրությունում հայերի հանդեպ անբարյացակամության, Մարիինյան թատրոնի ետնաբեմային ինտրիգների եւ բարձր շրջանակներում հովանավորյալներ չունենալու պատճառով Պապայանը ստիպված է եղել հեռանալ Պետերբուրգից։ Նա մեկնել է Փարիզ՝ այդուհետ այնտեղ աշխատելու որոշումով։ Սակայն մահամերձ հիվանդ մորը տեսնելու նպատակով նա 1905 թվականին վերադարձել է ծննդավայր՝ Աստրախան։ Այստեղ նրան էր սպասում մի ողբերգական պատահար, որը ճակատագրական էր լինելու։ Երեք ավազակ, ծպտված որպես ուսանողներ, կողոպուտի նպատակով մուտք են գործել Պապայանի հայրական տուն։ Նրանք սպանել են երգչուհու հորը եւ ծանր վիրավորել Նադեժդային։ Մահափորձից հետո տարաբախտ երգչուհին ապրել է երեք շաբաթ եւ վախճանվել 1906 թվականի հունվարի 19-ին՝ մահվան մահճում երգելով Տրավիատայի արիան։ «Կորավ Վերդիի եւ Չայկովսկու սոխակը»,– գրել են ժամանակի թերթերը։ Ճակատագրի հեգնանքով Նադեժդա Պապայանի թաղման օրը Փարիզից ստացվել է հեռագիր, որտեղ հաղորդվում է, որ նա պաշտոնապես հրավիրվում է «Օպերա կոմիկ»՝ որպես առաջին մեներգչուհի...



Հայերն այսօր
19.01.2010



[ 11.01.2010 ] Բազմաշնորհ հայուհին` Զաբել Բոյաջյան
[ 19.12.2009 ] Հայ ֆեմինիզմի հիմնադիրը, Հայոց Ժորժ Սանդը` Սրբուհի Տյուսամբ
Հայկական համայնքներ եւ կազմակերպություններ
[ 30.11.2011 ] ՀԱՅ ՈՍԿԵԳՈՐԾՆԵՐՈՒ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ (AJA) ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ
[ 20.07.2010 ] ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
[ 31.05.2010 ] ՈՒՐՈՒԳՎԱՅԻ «ԿՈՄԻՏԱՍ» ՌԱԴԻՈԺԱՄԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է
Նշանավոր հայեր
[ 12.06.2012 ] Մոնթեն ազգինն էր եւ զոհաբերվեց հանուն նրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
[ 12.06.2012 ] Մոնթեն ազգինն էր եւ զոհաբերվեց հանուն նրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
[ 04.02.2012 ] Արմեն-Կլոդ Մութաֆյան. «Հայ լինելը ճակատագիր է...»
Համով-հոտով
[ 29.08.2011 ] Հրդեհ կահույքի ֆաբրիկայում՝ էլեկտրական հոսանքի կարճ միացման պատճառով
[ 15.07.2011 ] ՀՀ Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի եւ ՄԱԿ-ի Զար•ացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
[ 02.07.2011 ] Օբաման Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նոր ղեկավար է առաջադրել
Առաջին անգամ
[ 15.10.2010 ] Կանցկացվի Իրավաբանական ինստիտուտի հիմնադրման 20 ամյակին նվիրված միջոցառում
[ 25.03.2010 ] Առաջին կենսագրական բառարանը
[ 19.03.2010 ] Հայոց գրերի առաջին «փորձարկումը»
Ինչ, որտեղ, երբ
[ 24.03.2012 ] Մինսկի խմբի համանախագահությունն՝ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող միջնորդական կառույց է
[ 19.06.2011 ] Վախճանվել է Անդրեյ Սախարովի այրին
[ 19.06.2011 ] Լրանում է ակադեմիկոս Ռուդոլֆ Մուրադյանի 75-ամյակը
Հայտարարություններ
[ 14.11.2012 ] Հայտարարություն՝ «Իրեր տարբերակող ռոբոտ» եւ «Ական փնտրող ռոբոտ» մրցույթների գրանցման վերաբերյալ
[ 13.11.2012 ] Հարավկովկասյան երկաթուղին փոփոխում է տոմսերի ուղեվարձի վերադարձման կարգը
[ 26.10.2012 ] Հանրային թղթակցության դասընթաց-ճամբար` գենդերային խնդիրների լուսաբանման թեմայով
Ակնարկներ
Հայոց պատմություն
Հայ բարերար
Այլ բաժիններ
Փնտրում եմ հարազատիս
Առաջին անգամ
Հայ մտքի գանձարան
Նոր գրքեր
Գրական էջ
Մեր երգերը
Մանկական էջ
Համով-հոտով
Հումոր
Ինչ, որտեղ, երբ
Հայտարարություններ


Noravank Foundation
© «Նոյյան Տապան»™ լրատվական-վերլուծական կենտրոն
Հասցե` Հայաստան, Երեւան, Իսահակյան 28,
Հեռ: (37410) 565965, Ֆաքս`(37410) 524279,
Էլ.հասցե`
info@nt.am կամ contact@nt.am, կայք` www.nt.am