Օրվա լրահոս
  Լրատվություն
 
  Սփյուռք
 
  Մամլո հաղորդագրություններ
 
  Տեսակետ
 
  Հարցազրույցներ
 
  Մամուլի կրպակ
 
  Նամականի
 
  Քննարկումներ
 
 
  Քվեարկություններ

Մուտք
Թերթի շաբաթական ամփոփում
Քաղաքականություն
[ 23.11.2012 ] ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
[ 23.11.2012 ] Ստրասբուրգում կայացավ Արմեն Աշոտյանի եւ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը
[ 23.11.2012 ] ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Սանկտ Պետերբուրգում
Մամլո հաղորդագրություններ
[ 23.11.2012 ] Սփյուռքի նախարարությունը փորձում է թեթեւացնել սիրիահայերի խնդիրներն ու հոգսերը
[ 23.11.2012 ] Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով
[ 22.11.2012 ] Ատյանի նիստ՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունում
Հասարակություն
[ 05.12.2012 ] Կրկին սպանություն բանակում
[ 22.11.2012 ] Սիբիրյան խոցի դեմ պայքարի միջոցառումները շարունակվում են
[ 22.11.2012 ] ԵՊՀ ուսանողները դասադուլի միջոցով ստացան ջեռուցվող լսարաններ
Տնտեսություն
[ 22.11.2012 ] Բացվել է «Մեկ պատուհան» Երեւանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում
[ 21.11.2012 ] Մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը բնակիչները կարող են օգտվել սահմանված արտոնություններից
[ 21.11.2012 ] Հայաստանի տնտեսական աճի ապագան գործատուների հանրապետական միության ձեռքում է. Արայիկ Պետրոսյան
Մշակույթ
[ 23.11.2012 ] Հայաստանը դարձել է Եվրամիության Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 40-րդ անդամը
[ 23.11.2012 ] Սայաթ-Նովայի կիսանդրին՝ Ավան վարչական շրջանում
[ 23.11.2012 ] Հովհաննես Մանուկյան. Մշակույթը երկու երկրների փոխհարաբերությունների ամենակարեւոր ոլորտներից է
Նոր գրքեր
[ 15.09.2011 ] Լույս է տեսել Գեւորգ Մինասյանի «Բելգիան եւ հայերը» երկհատորյակի առաջին մասը
[ 09.09.2011 ] Հրատարակվել է «Ճանապարհ դեպի քաղաքապետարան» ուղեցույցը
[ 09.09.2011 ] Հրատարակվել է «Ճանապարհ դեպի քաղաքապետարան» ուղեցույցը
Սպորտ
[ 22.11.2012 ] «Ֆիորենտինան» հետաքրքրված է Մխիթարյանով
[ 30.10.2012 ] Կկայանա ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը
[ 19.10.2012 ] Հայ օլիմպիական մարզիկները պարգեւատրվեցին
Հարցազրույցներ
[ 22.11.2012 ] Ռազմական փորձագետ. Արդար եւ թափանցիկ նախադրյալներ՝ զորակոչի անցկացման համար
[ 16.11.2012 ] Պատկերացումը, թե ընդդիմության խոսքը պետք է անցնի, թյուր մոտեցում է. Դ. Հարությունյան
[ 12.11.2012 ] «Ալիք»-ի հարցազրույցը՝ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ
Տեսակետ
[ 22.11.2012 ] Քրդական գործոնը եւ Թուրքիա-Իրաք հարաբերությունները
[ 22.11.2012 ] Կվերաձեւվե՞ն արդյոք Եւրոպայի սահմանները
[ 20.11.2012 ] Շահան Գանտահարյան.Նախագահ Ալիեվի համար Ադրբեջանի թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է
Մամուլի կրպակ
[ 22.11.2012 ] Ադրբեջանը սպառնում է Վրաստանին
[ 22.11.2012 ] Գրական-գեղարվեստական ձեռնարկ՝ նւիրված անվ գրականագետ Ազատ Մաթյանի 70-ամյակին
[ 22.11.2012 ] Թուրքիայում հայերենը հետզհետե անհետանում է
Նամականի
[ 10.11.2009 ] Նամակ «ԱՐԻ ՏՈՒՆ»-ի առիթով
[ 20.08.2009 ] «Արի տուն»-ը թափ է հավաքում (Շարունակություն)
[ 12.08.2009 ] «Շնորհակալություն, Արի Տուն», «Ահա այսպես են հայերը դառնում իսկապես հարազատներ եւ միասնական ազգ...»
Հայ ազգի բարեկամները
[ 23.11.2012 ] Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումն այլեւս անվճար չէ
[ 23.11.2012 ] Ծառայողական քննություն՝ ՃՈ աշխատակիցների` ծառայության ժամանակ թույլ տված խախտումների վերաբերյալ
[ 23.11.2012 ] Ավարտվել է «Շենգավիթ-1» վճարային ծառայության` թվով 7 աշխատակիցների մասով նախաքննությունը
Հայ բարերար
[ 31.05.2010 ] Վահրամ Մավյանի գրադարանն ու արխիվը հանգրվանեցին Երեւանում
Սփյուռքահայ գրականության ճանաչված դեմքերից է Վահրամ Մավյանը (27. 6. 1926-11. 1. 1983)։ Իր աշխատանքի բերումով (1963-ի վերջից մինչեւ իր մահը 1983-ին` եղել է Լիսաբոնի «Գալուստ Գյուլբենգյան հիմնարկության» հայկական բաժնի վարչության անդամն ու այդ բաժնի փաստական վարիչը) նա շրջել է աշխարհի շատ երկրներ` օգնություն փութացնելու նրանց հայկական գաղթօջախների կառույցներին, հատկապես` դպրոցներին։ Այդ անդադրում շրջապտույտներն էլ ճակատագրական եղան գրողի եւ հանրային գործչի համար. նա անժամանակ մահացավ սրտամկանի կաթվածից։ Այդ այցերի ընթացքում իր ստացած հարուստ տպավորությունների մի մասը Վ. Մավյանը հանձնել է գրչին` պարզ, հուզառատ եւ ջերմ ոճով։ Դրանք տեղ են գտել «Համեցող վերադարձ» (1956), «Հայու բեկորներ» (Ա տպագրություն, 1967, Բ տպագրություն, 1987), «Անկապ օրագիր» (1968), «Մխացող հոգիներ» (1977) եւ «Ամեն տեղ հայ կա» (1977) գրքերում, որոնք միասնաբար լույս տեսան 1993 թ.-ին` Անթիլիասում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տպարանից` «Ամբողջական երկեր» խորագրով, 760 էջ ծավալով։ Նույնը վերահրատարակվեց 1996 թ.-ին, Մայր Աթոռ ս. Էջմիածնի տպարանից (վերջին երկու հրատարակություններն իրականացրեց Կիլիկիո Գարեգին Բ` Ամենայն հայոց Գարեգին Ա Սարգիսյան կաթողիկոսը, որ յուրահատուկ սեր էր տածում գրողի նկատմամբ)։

Ընդառաջելով երեւանաբնակ իր մտերիմների առաջարկին, Վահրամ Մավյանի այրին` տիկին Իվոնը վերջին տարիներին ողջունելի նախաձեռնություն հանդես բերեց. ամուսնու հոգեւոր ժառանգությունը փոխանցել Հայրենիքին, ավելի ճշգրիտ` Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին, ուր այդ նյութերը կմշակվեն, համապատասխան պայմանների ապահովումով կպահպանվեն, կտրամադրվեն ուսումնասիրողներին, եւ, հնարավորության դեպքում, կհրատարակվեն։

Նախաձեռնության առաջին փուլին` 2007 թ. հուլիսին իրականացվեց Վ. Մավյանի բանավոր կտակը. մարսելաբնակ մի նվիրյալ երիտասարդի աջակցությամբ պատշաճ փաթեթավորումից եւ ցուցակագրումից հետո Հայրենիք տեղափոխվեց նրա հարուստ գրադարանը։ 574 միավոր հաշվող գրադարանում կան ոչ միայն պարբերական մամուլի կազմված հավաքածուներ, բառարաններ, հեղինակների մակագրություններով Մավյանին նվիրված գրքեր, այլեւ հնատիպ եւ հազվագյուտ հրատարակություններ, մի մասը` օտար լեզուներով, որոնցից մի քանիսը, ԳԱԹ-ի պատասխանատուների հավաստիացումով, առաջին անգամ է հայտնվում հայոց հողում։ Դրանցից են Վենետիկի Մխիթարյանների տպարանից լույս տեսած «Քերականութիւն գրաբար լեզուի» (1730 թ.) եւ «Թուաբանութիւն» (1781 թ.) գրքերը, Հայր Միքայել Չամչյանի եռահատոր «Հայոց պատմութիւն»-ը (1784-1786 թթ.), Կոստանդնուպոլսում լույս տեսած «Պարապմանց գիրք» (1717 թ.) եւ «Փոքրիկ գանձարան» (1740 թ.) գրքերը եւ ուրիշ հայագիտական, աստվածաբանական ու հասարակական եւ բնական գիտությունների մասին տարբեր հրատարակություններ։

Նույնքան, եթե ոչ ավելի արժեքավոր են Մավյանի արխիվի նյութերը, հատկապես` նրա ստացած նամակները։ Դրանք Երեւան տեղափոխվեցին Բեյրութից` ս. թ. մարտի 24-ին, նորից տիկին Իվոն Մավյանի ցանկությամբ։ Ավելի քան 15 կիլոգրամ քաշով հաստափոր չորս թղթապանակներում կան ամենատարբեր նյութեր` միջոցառումների հրավիրատոմսեր ու ծրագիր-տեղեկաթերթիկներ կամ գրքույկներ, ցուցահանդեսների կատալոգներ, մամուլի կտրոններ, 10 լուսանկար, Վ. Մավյանի` մատիտով թղթի վրա արված երկու դիմանկար (մեկը` Ռաֆայել Արամյանի գրչով, երկրորդը` Բ. Թ. սկզբնատառերը կրողի ստորագրությամբ [հավանաբար` Բյուզանդ Թոփալյան]), Բելֆաստի համալսարանի շրջանավարտի վկայականը, անձնական իրեր` ակնոց, փողկապ, թաշկինակ եւն.։ Ձեռագիր նյութեր չկան։ Կան մեքենագիր էջեր, որոնց մեկ մասի բովանդակությունը ԳԱԹ-ի աշխատակիցները կպարզեն հետագա շաբաթներին։ Սակայն, դրանց մեջ կան համարյա ավարտուն «Հին օրերէն – Հայկական Պաղեստինը» խորագրված անտիպ գրքի մեքենագիր 3 օրինակներ։ Հանդիպում են անգլիական գրականությունից Մավյանի կատարած թարգմանությունների մեքենագիր էջեր, ինչպես նաեւ Մավյանի գրականությունից կատարված անգլերեն եւ ռուսերեն թարգմանություններ։ Կան նաեւ ուրիշ հեղինակների նյութեր, ինչպես Վահե Քաչային ուղղված նամակներ եւ նրա «Հայերը» ֆրանսերեն անտիպ ստեղծագործության ձեռագիրը, Հակոբ Օշականին առնչված երկու նյութ` մեկը` արտագրություն, մյուսը` երաժշտական մի ներկայացման շարադրանքը` Հ. Օշականի բառերով եւ Շահան Պերպերյանի հեղինակած երաժշտության նոտաներով։

Առաձնահատուկ արժեք ունեն Վահրամ Մավյանի ստացած նամակները (ըստ հավաստի աղբյուրների` Վ. Մավյանը իր գրած նամակների պատճեններ կամ կրկնօրինակներ պահելու սովորություն չի ունեցել, ուստիեւ դրանք բացակայում են այս արխիվում)։ Ում անվան ասեք որ չենք հանդիպում այդ` 1830 միավոր հաշվող նամակներում. գրողներ, մշակոյթի եւ արվեստի, հասարակական եւ եկեղեցական գործիչներ, սփյուռքահայ կազմակերպություններ եւ ուրիշ կառույցներ: Մավյանը նամակագրություն է ունեցել հավասարապես հայրենի եւ սփյուռքահայ գրչակիցների ու կառույցների ղեկավարների հետ։ Թվարկենք նրանցից ընդամենը մի քանիսի անունները` Ամենայն հայոց Վազգեն Ա եւ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսներ, գրողներ Վահե-Վահյան, Մուշեղ Իշխան, Անդրանիկ Ծառուկյան, Սիմոն Սիմոնյան, Գառնիկ Ադդարյան (բոլորը` Լիբանան), Թորոս Թորանյան (Հալեպ), Գալուստ Խանենց (Թեհրան), Երվանդ Ազատյան, Արամ Հայկազ (ԱՄՆ), հայրենադարձներ Ստեփան Ալաջաջյան, Կարպիս Սուրենյան եւ Պերճ Զեյթունցյան, Հայաստանի գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյան, գրականագետ Լեւոն Հախվերդյան, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյան եւ բազմաթիվ ուրիշ, երախտաշատ անուններ Նախաձեռնության երրորդ հանգրվանին Երեւան` ԳԱԹ կտեղափոխվի Վ. Մավյանի` այսօր Փարիզում գտնվող լուսանկարների արխիվը։

Շնորհիվ տիկին Իվոն Մավյանի նախաձեռնության, ուսանողները, գրականագետները եւ, ստացված նյութերի ընտրանիների հրատարակության պարագային, նաեւ ընթերցող լայն շրջանակները հնարավորություն ստացան կամ ստանալու են մեկ անգամ եւս ծանոթանալու Վահրամ Մավյան Մարդի, Հայի, գրողի եւ հասարակական գործչի հարուստ ներաշխարհին` այդպիսով հարստացնելով սեփական միտքն ու հոգին։

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ



31.05.2010



[ 18.05.2010 ] Լիբանանում նշվեց ցեղասպանությունից մազապուրծ բամաթիվ որբերի Մայրիկի` Մարիա Ջակոբսոնի մահվան տարելիցը
[ 23.03.2010 ] Երեք տարեց քույրեր Գյումրիից կես միլիոն դրամի նվիրատվություն են կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Տիկնայք Հայոց աշխարհի
[ 19.01.2010 ] Վերդիի եւ Չայկովսկու սոխակը՝ Նադեժդա Պապայանը
[ 11.01.2010 ] Բազմաշնորհ հայուհին` Զաբել Բոյաջյան
[ 19.12.2009 ] Հայ ֆեմինիզմի հիմնադիրը, Հայոց Ժորժ Սանդը` Սրբուհի Տյուսամբ
Հայկական համայնքներ եւ կազմակերպություններ
[ 30.11.2011 ] ՀԱՅ ՈՍԿԵԳՈՐԾՆԵՐՈՒ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ (AJA) ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ
[ 20.07.2010 ] ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
[ 31.05.2010 ] ՈՒՐՈՒԳՎԱՅԻ «ԿՈՄԻՏԱՍ» ՌԱԴԻՈԺԱՄԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է
Նշանավոր հայեր
[ 12.06.2012 ] Մոնթեն ազգինն էր եւ զոհաբերվեց հանուն նրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
[ 12.06.2012 ] Մոնթեն ազգինն էր եւ զոհաբերվեց հանուն նրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
[ 04.02.2012 ] Արմեն-Կլոդ Մութաֆյան. «Հայ լինելը ճակատագիր է...»
Համով-հոտով
[ 29.08.2011 ] Հրդեհ կահույքի ֆաբրիկայում՝ էլեկտրական հոսանքի կարճ միացման պատճառով
[ 15.07.2011 ] ՀՀ Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի եւ ՄԱԿ-ի Զար•ացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
[ 02.07.2011 ] Օբաման Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նոր ղեկավար է առաջադրել
Առաջին անգամ
[ 15.10.2010 ] Կանցկացվի Իրավաբանական ինստիտուտի հիմնադրման 20 ամյակին նվիրված միջոցառում
[ 25.03.2010 ] Առաջին կենսագրական բառարանը
[ 19.03.2010 ] Հայոց գրերի առաջին «փորձարկումը»
Ինչ, որտեղ, երբ
[ 24.03.2012 ] Մինսկի խմբի համանախագահությունն՝ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող միջնորդական կառույց է
[ 19.06.2011 ] Վախճանվել է Անդրեյ Սախարովի այրին
[ 19.06.2011 ] Լրանում է ակադեմիկոս Ռուդոլֆ Մուրադյանի 75-ամյակը
Հայտարարություններ
[ 14.11.2012 ] Հայտարարություն՝ «Իրեր տարբերակող ռոբոտ» եւ «Ական փնտրող ռոբոտ» մրցույթների գրանցման վերաբերյալ
[ 13.11.2012 ] Հարավկովկասյան երկաթուղին փոփոխում է տոմսերի ուղեվարձի վերադարձման կարգը
[ 26.10.2012 ] Հանրային թղթակցության դասընթաց-ճամբար` գենդերային խնդիրների լուսաբանման թեմայով
Ակնարկներ
Հայոց պատմություն
Հայ բարերար
Այլ բաժիններ
Փնտրում եմ հարազատիս
Առաջին անգամ
Հայ մտքի գանձարան
Նոր գրքեր
Գրական էջ
Մեր երգերը
Մանկական էջ
Համով-հոտով
Հումոր
Ինչ, որտեղ, երբ
Հայտարարություններ


Noravank Foundation
© «Նոյյան Տապան»™ լրատվական-վերլուծական կենտրոն
Հասցե` Հայաստան, Երեւան, Իսահակյան 28,
Հեռ: (37410) 565965, Ֆաքս`(37410) 524279,
Էլ.հասցե`
info@nt.am կամ contact@nt.am, կայք` www.nt.am